Որոնում

Ինչքան հաճախ քո հոգին

1. Ինչքան հաճախ քո հոգին,
Հպարտության համար իմ,
Անխոս ծածուկ տեղերում,
Պիտի նեղվի ու լացի:

    Խոնարհվել եմ ես ուզում,
    Քեզ փարվել եմ ես ուզում,
    Քեզ հետ ձուլվել եմ ուզում իմ Հիսուս:

2. Ուժերով իմ մարդկային,
Երբ փորձում եմ խոնարհվել,
Խորացնում եմ ավելի
Անմխիթար վիճակն իմ:

3. Բավ է արդեն ով իմ Տեր,
Որ ինքս ինձ համոզեմ,
Թե քայլում եմ քո ճամփով,
Խոսքերիդ մեջ մնալով:

    Ազատիր ինձ ինձանից,
    Ազատիր ինձ իմ եսից,
    Ազատիր ինձ այս բեռից Տեր Հիսուս:

    Խոնարհվել եմ ես ուզում,
    Քեզ փարվել եմ ես ուզում,
    Քեզ հետ ձուլվել եմ ուզում իմ Հիսուս:

    Խոնարհվել եմ ես ուզում,
    Քեզ նմանվել եմ ուզում,
    Խոնարհ ու հեզ, իմ Փրկիչ Տեր Հիսուս: