Որոնում

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը

1. Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը,
Ամենակարողի շուքի տակ է հանգչում:
Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց,
Իմ Աստված, որին հուսացած եմ:

    Նա փրկեց ինձ մահից, որսողի որոգայթից,
    Ինձ չար բան չի մոտենա,
    Նրա թևերի տակ` ապահով եմ և վստահ,
    Ինձ չար բան չի մոտենա:

2. Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան,
Նա քեզ հետ է հավիտյան,
Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց,
Բարձրյալն է ապավեն քեզ համար: