Որոնում

Երբ ես ուժասպառ շշնջում եմ

1.Երբ ես ուժասպառ շշնջում եմ 
Դու միշտ լսում ես ձայնը իմ,
Ձեռքդ մեկնում ես ճիշտ պահին, 
Բարձրացնում ես Տեր ինձ ընկածիս: 

     Երբ ես հուսահատ ու անօգնական,
     Տեր, կանչում եմ Քեզ, 
     Դու միշտ օգնում ես, Ճահճից բարձրացնում, 
     Երբեք չես լքում: 
     Դու արժանի ես անվերջ փառքերի, երկրպագության 
     Իմ հոգու Փրկիչ, իմ Մխիթարիչ, 
     փառք Քեզ հավիտյան (2) 

2.Երբեք անելանելի վիճակ 
Չկա այն մարդու համար, 
Ով միշտ ապավինում է Աստծուն, 
Կյանքն իր վստահում է Նրան: