Որոնում

Առջևդ ահա ծունկի եկած

1. Առջևդ ահա ծունկի եկած,
Աղերսում եմ, ով Տեր Աստված,
Արթնացրու ինձ, միտքս բացվի
Ճոխությունը Քո հասկանամ:

    Ավելացրու հավատքս, Տեր,
    Որ իսկապես Քեզ հավատամ,
    Կասկածները ինձ չխաբեն,
    Տեսնեմ այնպես, ինչպես որ կաս:
    Որ շուրթերով չպաշտեմ Քեզ,
    Ու հենց այնպես չասեմ՝ Դու կաս,
    Որ Քեզ զգամ Տերս, այնպես,
    Ինչպես կզգաս Ինքդ, Դու մեզ:

2. Ողորմյա ինձ, ով Տեր հզոր,
Պաշտամունքս Դու ես միայն:
Լրիվ բացիր աչքիս առաջ,
Այս աշխարհի դեմքը ունայն:

    Որ մտքերս չպղտորվեն,
    Չպղտորվի սիրտս տկար,
    Որ թմրության մեջ
    Չլինեմ Քեզ անհնազանդ:
    Թող փրկության լուրդ բարի,
    Հոգուս խորքում ձգվի անմար,
    Ու ծառ դառնա, բեռնավորվի,
    Պտուղներով իր կենարար:

    Ավելացրու հավատքս, Տեր,
    Որ իսկապես Քեզ հավատամ,
    Կասկածները ինձ չխաբեն,
    Տեսնեմ այնպես, ինչպես որ կաս:
    Որ շուրթերով չպաշտեմ Քեզ,
    Ու հենց այնպես չասեմ՝ Դու կաս,
    Որ Քեզ զգամ Տերս, այնպես,
    Ինչպես կզգաս Ինքդ, Դու մեզ: