Որոնում

Հիսուս բարի Տեր

1. Հիսուս բարի Տեր 
Ես քեզ եմ գալիս,
Գալուս հետ մեկտեղ 
Սիրտս եմ Քեզ տալիս: (2)

    Օրհնիր ինձ Հիսուս, օրհնանքդ եմ ուզում,
    Երկրի վրա բարիք չեմ ուզում:

       Ունայն է կյանքը, լացով է կյանքը, 
       Ցավ է, տառապանք,
       Առանց օրհնանքի, Քո սուրբ օրհնանքի
       Ապրել չի լինի, (չեմ ուզում):

2. Ճամփեքիս վրա 
Թե փուշ հանդիպի,
Օրհնանքով քայլեմ, 
Բան չի պատահի: (2)

3. Նորոգիր ինձ Տեր՝ 
Վեմիդ հաստատվեմ,
Վեմիդ վրայից 
Օրհնանքդ երգեմ: (2)