Որոնում

Թեև թզենին չծաղկի

1. Թեև թզենին չծաղկի, 
Որթերին էլ բերք չլինի,
Ձիթենու արդյունքը ստի: 
Արտերը կերակուր չտան, 
Կտրվի ոչխարը փարախից 
Եվ արջառ չլինի գոմերում:

    Սակայն Տերով պիտի ցնծամ, 
    Փրկության Աստծով ուրախանամ
    Տեր Եհովան իմ զորությունն է:
    Ոտքերս Նա հաստատում է, 
    Իմ գլուխը բարձրացնում է
    Իր ծառային Նա զորացնում է:

2. Սրտանց սիրում եմ Քեզ ով Տեր
Իմ Աստված ու իմ ամրություն, 
Իմ Փրկիչ որին հուսացած եմ,
Նեղության օրը կանչեցի,
Եվ Նա ինձ պատասխան տվեց,
Իմ ամեն վախերից ազատեց:

    Եվ ես Տերով պիտի ցնծամ, 
    Փրկության Աստծով ուրախանամ
    Տեր Եհովան իմ զորությունն է:
    Ոտքերս Նա հաստատում է, 
    Իմ գլուխը բարձրացնում է
    Իր ծառային Նա զորացնում է:

    Սակայն Տերով պիտի ցնծամ, 
    Փրկության Աստծով ուրախանամ
    Տեր Եհովան իմ զորությունն է:
    Ոտքերս Նա հաստատում է, 
    Իմ գլուխը բարձրացնում է
    Իր ծառային Նա զորացնում է: