Որոնում

102

1. Չկա մեկը ողջ տիեզերքում,
Որ մեզ զատի Տիրոջ սիրուց,
Մարմինն անգամ սարսի շղթայում,
Բանտի կապերը վախեցնեն։
Բայց խավարից գերված մտքին խեղճ
Ազատություն տվեց սերն անգին,
Եվ նրա սավառնող հոգին անվերջ
Էլ չի շղթայի չար ոգին։

2. Չկա մեկը ողջ տիեզերքում,
Որ մեզ զրկի մեր մեծ պատվից,
Թե բուռն թշնամությամբ անդադրում
Ծաղրվենք մենք չար ամբոխից։
Վեր բարձրացնենք դրոշն ճշմարտության,
Սիրով ոխը հաղթահարենք,
Մեր պատիվը սիրո հաղթության
Եվ ոչ սին փառքի մեջ փնտրենք։

3. Չկա մեկը ողջ տիեզերքում,
Որ հափշտակի մեր գանձեր,
Թե դառն ժամին սրբազան մարտում
Խլի մեզնից բոլոր ինչքեր՝
Արծաթ, ոսկի և այլ արժեքներ,
Կպահենք մեր խիղճը մաքուր,
Մերն են երջանկության գաղտնիքներ,
Նրանցով կապրի աշխարհը կույր։