Որոնում

105

1. Թե չստանան այստեղ լուծում
Քո շատ հեղված արտասուքներ,
Պայծառ, լուսո այն աշխարհում
Դու կտեսնես, թե միտքն ինչ էր։

2. Հուսա Աստծուն և համբերիր,
Թե շատ լինեն փորձություններ,
Մի վհատիր, հաղթող եղիր,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչն էր։

3. Եթե երբեք քո կյանքի մեջ
Պայծառ արևը չծագի,
Եվ դու ապրես սև ամպի մեջ,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչ էր։

4. Եթե ամեն քո փափագներ
Հերթով, մեկ առ մեկ մերժվեն,
Ի չիք դառնան ամեն հույսեր,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչ էր։

5. Քո Բարեկամն հավատարիմ
Քեզ մոտ է ընդմիշտ,
Կառաջնորդե, գիտե ուղին,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչ է։