Որոնում

107

      Էլմ. 29
1. Կանձկամ ավելի Փրկչիս նմանիլ,
Ավելի խոնարհ ու հեզ գտնվիլ,
Ավելի փոյթով գործել Իրեն համար,
Ավելի նվիրված՝ կամքին անդադար։

     Ա՛ռ, Տեր, իմ սիրտս, թող Քուկդ ըլլամ միայն,
     Ա՛ռ, Տեր, իմ սիրտս, Քեզ համար պահե զայն,
     Մաքրե զիս, Տեր, խնդրեմ, ամեն մեղքե,
     Հավիտենապես, Տեր, սրբե՛ ու մաքրե՛։

2. Աղոթքս է՝ նմանիլ Փրկչիս ավելի,
Կարենալ կրել խաչս քաջարի,
Ավելի փնտրել Իր թագավորություն,
Սուրբ Հոգովն դարձնել մոլորյալներն Իր տուն։

3. Կանձկամ ավելի ապրիլ Փրկչիս պես,
Մարդոց միշտ հայտնիլ սիրտն Իր սիրակեզ,
Ուրանալ անձս սրտով հույժ սիրալի,
Կանձկամ նմանիլ Փրկչիս միշտ ավելի։