Որոնում

109

       ՀԵ 201, Էլմ. 627
1. Ես հավիտյան հանգիստ կըլլամ
Միայն Քու քովդ, Հիսո՛ւս.
Քու վերքերեդ կյանք կստանամ,
Փրկի՛չ, Դուն ես ինձ հույս։

      Կհավատամ, կհավատամ,
      Որ Հիսուսի մահվամբ
      Եվ Իր Արյամբ, անգին Արյամբ
      Մեղքե ազատ կըլլամ։

2. Խաչյալ Փրկիչս և իմ Աստվածս,
Մեղաց քավիչ Աղբյուր,
Քու արյունեդ սրսկե վրաս,
Պահե՛ զիս միշտ մաքուր։

3. Լվա՛ զիս, Տե՜ր, և Քուկդ ըրե,
Լվա՛, եղի՛ր Դուն իմս։
Ոչ թե միայն ոտքերս լվա,
Ձեռքերս, գլուխս և սիրտս։

4. Քու արյունովդ սիրտս սրբե,
Մինչ Քեզ տեսնեմ աչքով,
Փառաց հույսով աչքերս գոցե,
Հոգիս լեցվի սիրով։