Որոնում

11

1. Ով հոգվույս սիրող Քրիստոս,
Թող թռչիմ ես Քոյդ ի ծոց,
Երբ գոռան ջուրք հորդահոս
Եվ ամպեր մութ, հողմակոծ:
Բաց հզոր թեւերդ, ա՜հ, բաց,
Չիք այլուր վայր ապահով,
Մինչ անցնի վախ ամպրոպաց,
Առ, Փրկիչ, զիս առ Քու քով։

2. Ես չունիմ այլ ապավեն,
Դու ես վեմս, ո՜հ, Տեր իմ,
Կատաղի ալեաց մեջեն
Դեպի վեր Քեզ կնայիմ:
Մի թողուր զիս միայնակ,
Չիք դադար, այլ ո՞ւր դիմեմ,
Ա՜հ, կուրծքիդ վրա, հոն շիտակ,
Թույլ տուր գամ եւ շունչ առնեմ։

3. Դու արեւ ես, Դու` սեր իմ,
Տեր, ամեն բան ես ինձ Դու,
Քեզմէ զատ ես ո՞վ ունիմ,
Դու բարիքս ես մնայուն:
Զիս՝ հոգնածս, գիրկդ առ, Տեր,
Սիրտ տուր, ա՜հ, հեգ լքյալիս,
Զիս՝ ինկածս Դու առ վեր
Եվ դարման տուր խոցյալիս։

4. Ով Փրկիչ իմ, շնորհքիդ ծով
Թող մեղքիս լեռներն թաղե։
Պիղծ եմ ես ամբողջ անձով,
Սուրբ արյունդ իմ վրաս ցողե։
Դու ես ակ կենաց, ով Տեր,
Սիրտդ սիրո գետ կբխե,
Ա՜հ, ծարավ եմ, թող Քու սերդ
Հորդելով զիս ողողե։