Որոնում

112

1. Մարանաթա՜, մարանաթա՜,
Մարանաթա՜, Տերը կուգա,
Վերջին օրերու որդի ենք,
Քրիստոսով զիրար մենք սիրենք,
Մեղավորներն Իրեն բերենք,
Զինք դիմավորելու ելլենք։

      Մարանաթա՜, Տերը կուգա (4):

2. Մարանաթա՜, մարանաթա՜,
Մարանաթա՜, Տերը կուգա,
Ինք խոստացավ՝ նորեն կուգամ,
Բայց նախ պետք է երկինք երթամ։
Երբ ժամանակներն վերջանան,
Ես ամպերով նորեն կուգամ։

3. Մարանաթա՜, մարանաթա՜,
Մարանաթա՜, Հիսուս նորեն կուգա։
Տե՛ս նշաններն երկրի վրա,
Որ մինչ այսօր կերևնան,
Որոնք կըսեն, թե Տերն, ահա,
Հանկարծ երկնքեն պիտի գա։

4. Մարանաթա՜, մարանաթա՜,
Մարանաթա՜, Հիսուս նորեն կուգա,
Ո՛վ Տեր Հիսուս, շուտով եկուր,
Սկսած գործդ վերջացուր,
Այս չար աշխարհեն մեզ վերցուր,
Երկնից փառքիդ արժանացուր։