Որոնում

114

       ՀԵ 308, Էլմ. 713, Բ Մն. 6։18,21
1. Ո՜վ Եհովա Աստված, մեր Հայր,
Քեզ կաղերսենք խոնարհաբար՝
Երեսդ մեզի այսօր դարձուր,
Տաճարս այս նոր փառքովդ լեցուր։

2. Այս տանս մեջ ամեն սուրբ օր
Պաշտենք զՔեզ սրտով բոլոր.
Ջերմ աղոթքներ վեր բարձրանան
Անուշահոտ խունկի նման։

3. Պաշտոնյաներդ թող այս բեմեն
Սիրոյդ պատգամն միշտ հռչակեն.
Անառակներն դառնան առ Հայր,
ԶՏերն գտնեն ոչխարք մոլոր։

4. Հոս սփոփին հուսահատներ,
Մխիթարվին աղքատ և ծեր.
Հոս մանուկներ մեր սիրասուն
Սորվին հարգել Քու սուրբ Անուն։

5. Հոս քու Որդիդ մեզի ցուցուր,
Հոս մեր սրտերն սիրով լեցուր։
Հոգվոյն կապովն խաղաղութեան
Պահե զմեզ միշտ միաբան։

6. «Փառք ի բարձունս»՝ երգ օրհնութեան
Մատուցանենք Երրորդութեան,
Եվ երբ դադրին հոս մեր ձայներ,
ԶՔեզ գովեն նոր սերունդներ։