Որոնում

119

        Էլմ.38
1. Օր մը, երբ երկինք լեցված էր Իր փառքով,
Օր մը, երբ սև մեղք կտիրեր երկրի վրա,
Տերն աշխարհ եկավ` կույսե մը ծնելով,
Քայլեց մարդոց հետ, օրինակս է Ան։

    Կյանքովն զիս սիրեց, մահովն զիս փրկեց,
    Թաղվելով՝ կրեց մեղքերս ահավոր,
    Հարությամբ՝ հռչակեց մեղավորն արդար,
    Օր մը պիտի գա, ի՜նչ պանծալի օր։

2. Օր մը հանեցին զԱյն Գողգոթայի սարն,
Օր մը գամեցին զԱյն խաչին վրա,
Անարգված, մերժված տագնապներու տակ դառն`
Կրեց մեր մեղքերն, Ազատիչս է Ան։

3. Օր մը գերեզմանն չկրցավ զԱյն պահել,
Օր մը գլորվեցավ քարն շիրմին դռան,
Մահվան հաղթելով` հարյավ Նա անարգել,
Համբարձավ երկինք, Տերս է հաղթական։

4. Օր մը պիտ հնչե փողն Իրեն գալստյան,
Օր մը երկինքն Իր լույսով պիտ փայլի,
Հիանալի օր, երբ սիրելիք միանան,
Իմս է Տեր Հիսուս՝ Փրկիչ հիանալի։