Որոնում

12

1. Քաջ եղեք, ով եղբայրներս,
Մոտ է օգնություն,
Վերը կ՛երեւնա նշանը,
Ստույգ է հաղթություն։

   <<Շուտ կուգամ,- կըսե մեր Տերը,-
   Բերդը պահեցեք>>։
   <<Կպահենք, Տեր, Քու շնորհքովդ>>,-
   Պատասխան տվեք։

2.Հանդուգն թշնամիները
Բազմությամբ կուգան,
Եվ անոնց չար զորապետը
Ինքն է՝ սատանան։

3. Պանծալի է մեր դրոշակը,
Փողը կլսենք,
Մեր զորապետին անվամբը
Պիտ անշուշտ հաղթենք։

4. Դառն, երկար է պատերազմը,
Սակայն դիմացեք,
Մեր անհաղթ Զորագլուխը
Մոտ է, քաջ եղե՛ք։