Որոնում

122

1. Լույսիդ առջև մեղավոր եմ,
Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր,
Հավատիս մեջ դեռ անփորձ եմ,
Խաչյալ Հիսուս, օրհնիր, իմ Տեր։

2. Բռնիր ձեռքս, որ վայր չընկնեմ,
Փրկիչ Հիսուս, իմ կյանք, իմ Տեր,
Ես էլ կորած մի գառնուկ եմ,
Դու` իմ Հովիվ, իմ կյանք, իմ Տեր։

3. Հալածվում եմ ամեն կողմից,
Հույս ես, լույս ես, կյանք ես, Իմ Տեր,
Ինձ աներեր պահիր հողմից,
Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր։

4. Դու լսեցիր աղերսանքս,
Իմ Փրկարար, իմ Կենարար,
Ինձ դարձրիր կորած կյանքս,
Փնտրող, գտնող իմ Փրկարար։