Որոնում

124

1. Գողգոթան է ահա կանչում մեզ վերից,
Մեզ դուրս հանենք տաքուկ, փափուկ տներից,
Բացենք դուռը մեր սրտերի խունացած,
Խոնարհվելով մինչև գետին իջնենք ցած:

2. Արհամարհենք մենք մեր անձին ու եսին,
Աճապարենք, չմնանք ճամփի կեսին,
Տեր Հիսուսին մեր սրտերը ընծայենք,
Ներս կանչելով՝ Նրա ոտքերին փարվենք:

3. Նա կմտնի խորքերը մեր սրտերի,
Մեր մեղքերը դուրս կթափի, կների,
Կգուրգուրի, մեզ կյանք կտա ու կասի.
<<Միշտ սեր խնդրեք՝ ձեր սերը չպակասի>>:

4. Կյանք եք ուզում, կյանքը Ինքն է՝ մեր Տերը,
Հաց եք ուզում, հացը Ինքն է՝ մեր Տերը,
Ջուր եք ուզում, ջուրը Ինքն է՝ մեր Տերը,
Տուն եք ուզում, տուն էլ ունի մեր Հայրը: