Որոնում

125

1. Փրկիչ, գիտեիր հոգուս հույզերը,
Վառեցիր հոգուս մարած լույսերը,
Սիրով, գրկաբաց ինձ ընդունեցիր,
Հոգուս մեջ հավատ ու սեր լցրեցիր։

2. Քեզ եմ նվիրում իմ վայրկյանները,
Սիրտս ու հոգիս, կյանքիս օրերը,
Լցրու Դու այնտեղ Քո բարիքները,
Որ կատարվեն իմ երազանքները։

3. Օգնիր ինձ հիմա, Քո փառքը երգեմ,
Ինձ բացված սերդ բոլորին հայտնեմ,
Ամբողջ աշխարհը թող որ իմանա,
Թե Փրկչի սերը  որքա՜ն է, որքա՜ն: