Որոնում

126

1. Հո՜ւյս տուր, Հիսո՛ւս, լո՜ւյս տուր, Հիսո՛ւս, տկարիս,
Ճար եմ ուզում, ճա՛ր տուր, Հիսո՛ւս, անճարիս,
Իմ ուժերը սպառվել են կռվելուց,
Ո՜ւժ տուր, Հիսո՛ւս, չպարտվեմ նենգ չարից։

2. Մտքերիս մեջ պատերազմ է ահավոր,
Անօրենը հարձակվում է ամեն օր,
Հասի՜ր, Հիսո՛ւս, Դու իմ Փրկիչ հարեհաս,
Հավատում եմ, որ նեղն ընկնեմ՝ Դու կգաս։

3. Արի՜, Հիսո՛ւս, անպարտելի Զորապետ,
Անճառելի ուսմունքի մեծ Վարդապետ,
Արդարության Քո զենքերով ինձ զինի՛ր,
Որ դրանցով հաղթությունը ինձ լինի։

Youtube ♪♫ ➤