Որոնում

128

1. Սիրտս կտապկի ծարավով անհուն,
Մինչ տենչանքներուս կրակը ներքին
Կտոչորե զիս կրկին ու կրկին,
Ծարավս մարող կա սոսկ մեկ անուն։

     Դուն միայն, ով Տեր։ (2)

2. Հարստություներ աշխարհի գիտեմ,
Ծովի ջուրերն լեղի ու աղի
Խմողին կուտան ծարավ կատաղի։
Անսպառ գանձ ես աղքատության դեմ։

3. Իսկ փառքի սերը, պատիվ ու համբավ,
Միայն կարճ կյանքիս օրերու համար,
Չէ, չեն դյութեր զիս, չեմ այդչափ հիմար,
Պիտի տաս ինծի փառք, պատիվ, համբավ։

4. Հարստություն, փառք, գիտություն, հանճար,
Ամենն ալ կանցնին, զի անցավոր են,
Մարդկային հոգին հագեցնող վերեն,
Մշտական ես, կաս, արդար, անաչառ։

5. Խաղաղության մեծ ու հզոր Իշխան,
Տեր Հիսուս Քրիստոս, Հայր Աստված ու Բան,
Խաղաղություն տուր անձիս անսպառ,
Որ Քու սիրույդ մեջ մնամ հավիտյան։

Youtube ♪♫ ➤