Որոնում

129

1. Զի անցավոր պանդուխտ եմ ես,
Ինչո՞ւ մեղաց քնով նիրհեմ:
Միայն Փրկիչ Տերը սիրեմ,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

2. Պետք չէ խաբվել այս աշխարհեն,
Որ չի դառնա ետքը նորեն,
Կուզեմ երկնից արքայություն,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

3. Ես չեմ ուզում փառք, մեծություն
Կամ աշխարհի իշխանություն,
Շնորհք կուզեմ երկնի Հորից,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

4. Օր մը կյանքս կվերջանա,
Տեսածներս կոչնչանան,
Մարմնիս ուժը կչքանա,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

5. Անցավոր են բոլոր աշխարհ,
Զի ունայն է ունայն աշխարհ,
Ես էլ Փրկչիս հոտին ոչխար,
Զի անցավոր պանդուխտ եմ ես: