Որոնում

130

1. Հիսո՛ւս իմ, Քոնն եմ հավիտյան,
Քեզ եմ սիրում սրտանց միայն,
Քեզ եմ ուխտել միշտ ծառայել,
Քո սուրբ ճամփով շիտակ քայլել:

2. Առանց քեզ ես դատարկ եմ, Տե՛ր,
Առանց Քեզ ես ոչինչ եմ, Տե՛ր,
Ձեռքս բռնի՛ր, Փրկիչ Աստված,
Ու ինձ պահի՛ր Քո մեջ հաստատ:

3. Իմ կյանքը, Տե՛ր, Քեզ եմ տվել,
Իմ սիրտը Քեզ եմ նվիրել,
Ես Քոնն եմ, Տե՛ր, անգամ ընկած,
Գործի՛ր իմ մեջ, ո՜վ սուրբ Աստված:

4. Չար աշխարհում օգնի՜ր ինձ, Տե՛ր,
Լինել Քեզ պես խոնարհ ու հեզ,
Քո սուրբ խաչին միայն նայել,
Քո ետևից հաստատ քայլել: