Որոնում

134

1. Ով իմ բարեկամ, գիտեմ` դու էլ ես
Որոնում մեկին, որ քեզ հասկանա,
Իմ և քո կողքին փնտրողներ շատ կան,
Բայց դեռ չեն գտել սերը իսկական։

Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ով մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։

2. Որքան էլ փնտրես, իմ քույր ու եղբայր,
Չկա աշխարհում հաստատուն մի բան,
Հավատի ճամփան, լույսը հիմնական
Հիսուսով լեցուն կյանքն է իսկական։

3. Ուստի եկ, եղբայր, Հիսուսին դառնանք,
Հիսուսով լեցուն նոր կյանք ստանանք,
Աստված է մեզ պետք, շտապենք մենք Նրան,
Հենց Աստված է սուրբ սերը իսկական։