Որոնում

136

1. Բարի հրեշտակ այս առավոտ,
Հայտնվելով անկողնու մոտ,
Ժպտուն, զվարթ մանկան ըսավ.
«Ել ու երգե՝ Քրիստոս հարյավ»:

2. Մանուկն լցվեց սուրբ հրճվանքով
Եվ նա երգեց, թեև թոթով,
Բայց մանկական անուշ լեզվով՝
Քրիստոս հարյավ։ (2)

3. Ես կը լսեմ, ահա, այսօր
Մարդիկ, հրեշտակք, աշխարհ բոլոր
Կերգեն անուշ եղանակով՝
Այս առավոտ Քրիստոս հարյավ։

4. Մեծ հարությամբ հույս շնորհեց,
Աշխարհ կանչեց, մեզի սիրեց,
Խավար էինք, մեզ լույս հանեց,
Իր մեծ փառքին արժանացրեց։

5. Բոլոր աշխարհ պիտի պատմեմ
Ու Իրեն միշտ գովաբանեմ,
Հույս ունեմ՝ Հիսուսին տեսնեմ
Իր բնակարանը մտնեմ։