Որոնում

138

1. Շտապիր, անառակ որդի,
Քո հայրենի տունն արի,
Այնտեղ քեզ է սպասում
Հայրդ`սերն  Իր սրտում:

Այնտեղ քո Հայրն է տանջվում
Եվ արտասվում հաճախ,
Հույսով ճամփիդ է նայում՝
Արդյո՞ք որդիս կգա։

2. Ցավերը քեզ պատեցին,
Երջանկությունդ անցավ,
Ընկերներից մերժվեցիր,
Սրտիդ պատեց խավար։

3. Թե քեզ համար դժվար է,
Սիրտդ քեզ մեղադրում է,
Հայրդ արդ քեզ ներում է
Եվ նույն սիրով կանչում։

4. Եթե վիճակդ գիտես,
Եվ ինքդ քեզ տեսնում ես,
Վեր կաց և Հորդ գնա,
Սիրով կանչում է Նա: