Որոնում

140

1.Երանի հոգով ես Քեզ հանդիպեի,
Վերքերդ գրկած անվերջ արտասվեի:        

            Հոգուս փափագը Քեզանից առնեի
Ու Քո երկնքին ես արժան լինեի:             

2.Երբ որ վախ ու դող իմ վրաս ընկնեն,
Մահ ու արհավիրք իմ շուրջս պատեն:              

            Աղավնու նման թևեր ես կառնեմ
            Ու իմ փախչելը պիտ արագացնեմ:          

3.Դառնացած կյանքիս միակ դարմանն ես,
Վշտացած հոգուս Դու սիրեկանն ես:                 

            Երկնային կյանքով հոգուս մեջ ապրիր,
            Ինձնից անբաժան անվերջ Դու եղիր:               

4.Միայն ես Քեզ, Տեր, արժանի լինեմ
Ու Քո կոտրված գառը ես լինեմ:               

            Խաչված կյանքով Քո հոգուս մեջ ապրիր,
             Որ չուրանամ Քեզ մինչև մահ, Տեր իմ: