Որոնում

143

         ՀԵ 348, Էլմ. 711
1. Փոքր կաթիլները
Ծովը կկազմեն,
Ավազի հատերը
Լեռն ալ կդիզեն:

2. Փոքր վայրկյանները
Թեպետ բան մը չեն,
Բայց անթիվ դարերը
Անոնցմե կելլեն:

3. Փոքր հանցանքները
Սիրտ կապականեն,
Եվ շատ մեծ մեղքերը
Անոնցմե կելլեն:

4. Փոքր բարիքները
Շատ մարդոց կազդեն,
Եվ սիրո խոսքերը
Հոս երկինք կընեն։