Որոնում

150

1. Ներիր ինձ այսօր ու ողորմիր
Քո ողորմությամբ հավիտենական,
Քեզ եմ ես գալիս մեղքերիս բեռով,
Քեզ չեմ ծառայել ճշմարտությունով։

Տուր որ Քեզ, Հիսուս, կատարյալ նվիրվեմ,
Անձս ուրացած՝ Քեզ պես խոնարհվեմ,
Պաշտեմ Քեզ հոգով, ճշմարտությունով,
Խաչս վերցնեմ, գամ Քո նեղ ճամփով (2)։

2. Ներիր ինձ այսօր, ձգտումներս բոլոր,
Որ ունեցել եմ այս կյանքում մոլոր,
Ձգտումներն այդ կտրել են անվերջ
Քո օրհնությունից ինձ անընդմեջ։

3. Քեզ եմ ես գալիս ոչ ինչպես առաջ,
Հոգնել եմ վաղուց վիճակիցս գաղջ,
Տեր Հիսուս, ներիր մեղքերս բոլոր,
Ես շատ քայլեցի ճամփեքով մոլոր։

4. Ճամփան այս փշոտ, նեղ ու քարքարոտ,
Տանում է դեպի խոտավետ արոտ,
Տեր Հիսուս, ներիր մեղքերս գարշելի,
Տուր հոգուս գարուն Դու երանելի։