Որոնում

151

1. Հիսուսի սերը մեծ է, անսահման,
Առատ հոսումէ հորդ գետի նման,
Ինչպես զեփյուռ, շոյում է մեր հոգին.
Խորն է ու լայն՝  սերն աստվածային ։

Եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։

2. Նա մեզ սիրեց` դեռ Իրեն չիմացած,
Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,
Ովքեր <<խաչե՜լ, խաչե՜լ>> էին գոչում,
Բայց Նա այսօր բոլորին է կանչում։

3. Թե աշխարհի մարդիկ ա՛յս հասկանան՝
Աստծո սիրով է ապրում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան:

4. Արի շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բաց, չլինի ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս։