Որոնում

161

1. Փարվեմ Քո կրծքին, Տե՜ր Հիսուս,
Ամուր–ամուր ես Քեզ գրկեմ:
Օգնիր` չհեռանամ Քեզանից, ի՛մ Տեր,
Քեզանում ապրեմ առհավետ:

     Երկրպագում եմ Քեզ, Հիսո՛ւս,
     Փառաբանում եմ Քեզ, Հիսո՛ւս,
     Արժանի ես Դու մեծ փառքի`
     Հայր, Որդի, Սուրբ Հոգի:

2. Լսեմ Քո ձայնը, Տե՜ր Հիսուս,
Անուշ խորհուրդդ, Տե՜ր Հիսուս:
Ապրեմ հայտնապես խոսքերդ իմ կյանքում,
Որ ուրախացնեմ Քեզ, Հիսո՛ւս: