Որոնում

165

1.  Թող մահվան շուքը չահաբեկի քեզ,
Ոչ էլ խավարը քեզ երկյուղ բերի,
Շփոթությունը վախ չբերի քեզ,
Աստված քեզ հետ է, քեզ կպահպանի:

Փրկությունը Տիրոջից է,
Ծունկի իջիր, աղոթիր,
Փրկությունը Տիրոջից է,
Դու միշտ Իրեն վստահիր։
Փրկությունը, օրհնությունը Տիրոջից է,
Ծունկի իջիր, աղոթիր։ (3)

2. Թե թուլացել ես դու հավատի մեջ,
Թե տեղ ես տվել մեղքին սրտիդ մեջ,
Հավատով կրկին հասիր Գողգոթա,
Ողորմած Տերը կրկին կգթա։

3. Երբ դաժան կյանքը շատ ցավեր տա քեզ,
Փոթորկոտ հույզեր ու դավեր տա քեզ,
Կորստյան վախը թե քեզ պարուրի,
Ծնկիր ու կանչիր. <<Տեր Հիսուս, արի>>։

4. Ու թե մարմինդ խիստ հոգնած լինի,
Անգամ աչքերիդ լույսը պակասի,
Մահվան շուքի մեջ թեև հայտնվես,
Հիշիր, որ կողքիդ Փրկիչ Տեր ունես։