Որոնում

169

1. -Ըսեք, որո՞ւ երթամ, երբ հոգիս տրտում է,
Ըսեք, որո՞ւ երթամ, երբ սիրտս կոտրած է,
Սփոփավայր ո՞ւր կրնամ ես
Գտնել այս խեղճ կյանքիս համար,
Ուրախություն ինչպե՞ս գտնել,
Երբ մութ, անգութ է այս աշխարհ։

-Հիսուս կրնա միայն
Արյամբ Իր պատվական
Ջնջել, ներել համայն
Մեղքերդ ադամական:
Գնա հավատալով,
Գնա վստահելով,
Կընդունե քեզ այսօր
Եվ կընե կյանքդ նոր։

2. -Որո՞ւ դիմեմ արդյոք, երբ մեղքը զիս ընկճե,
Որո՞ւ դիմեմ արդյո՞ք, երբ խիղճս զիս տանջե,
Ո՞վ պիտ ինծի տա թողություն,
Արդարություն և սրբություն,
Ո՞վ պիտ փշրե մեղաց կապերս
Եվ ազատե մեծ ոսոխեն։

3. -Ըսեք, որո՞ւ երթամ, երբ վշտեր զիս պատեն,
Ըսեք, որո՞ւ երթամ, երբ փշեր զիս խոցեն,
Ո՞վ պիտ լսե սրտիս զարկը,
Ո՞վ պիտ զգա հոգւոյս ցավը,
Ո՞վ պիտ ըլլա ինծի ընկեր,
Ժպիտ, արև և լույս, և սեր։