Որոնում

177

1. Եղբա՛յր, Հիսուսը սիրում է մեզ՝
Հուրախություն ինձ և քեզ,
Աստված մեզ համար զոհեց Որդուն,
Փառք հավիտյան Հիսուսին։

     Մենք երգում ենք փառքը Հիսուսի,
     Փրկությունը մեր հոգիների:
     Հիսուսն է մեր երջանկությունը,
     Աստծո անսահման սերը։

2. Նա մեզ՝ անարժաններիս ներեց,
Խղճաց մեզ և շատ սիրեց,
Նա մեր մեղքերը գամեց խաչին,
Փա՜ռք հավիտյան Քրիստոսին։

3. Թեկուզ դատեն մեզ երգի համար,
Քրիստոսի փառքի համար,
Վերջին շնչում էլ պիտի երգենք,
Հիսուսին փառաբանենք: