Որոնում

180

1. Քրիստոս, ո՞վ չգիտե անունը Քո
Մարդկանց մեջ, այս տխուր աշխարհում,
Եկար և զոհեցիր կյանքը Քո,
Որ չմնանք խավարում։

Քրիստոս, Քո անունը ի՜նչ թանկ է ինձ,
Քրիստոս, Քո սերը ի՜նչ քաղցր է ինձ,
Քրիստոս, Դու չ ես ուզում Քեզ անծանոթ
Թողնել այստեղ ոչ մեկին։

2. Քրիստոս, լուսավորիր ինձ Քո սիրով,
Քո շնորհքով լցրու դատարկությունն իմ,
Որ խոսքդ տարածվի իմ միջոցով,
Եվ ապրեմ կյանքով երկնային։

3. Ուղղիր քո հայացքը դեպ Գողգոթա,
Իմ եղբայր, լռությամբ Նրան նայիր,
Այդ արյունը թափվեց մեզ համար,
Որ մենք լինենք երջանիկ։