Որոնում

181

1. Պատգամ ունենք վերից եկած՝ ներենք իրար,
Ինչ էլ լինի՝ թե՛ խինդ, թե՛ լաց՝ ներենք իրար,
Ուժ ամբարենք մեր օրերում՝ հոգին ներման,
Ե՛կ, իմ եղբայր և իմ քույրիկ, ներենք իրար։

2. Պատգամ ունենք վերից եկած՝ պատվենք իրար,
Ինչ էլ լինի՝ թե խինդ, թե լաց՝ պատվենք իրար,
Ուժ ամբարենք մեր օրերում` լցվենք Հոգով,
Ե՛կ, իմ եղբայր և իմ քույրիկ, պատվենք իրար։

3. Պատգամ ունենք երկնից եկած՝ սիրենք իրար,
Ինչ էլ լինի՝ թե խինդ, թե լաց՝ սիրենք իրար,
Ուժ ամբարենք մեր օրերում՝ Հոգին սիրո,
Ե՛կ, իմ եղբայր և իմ քույրիկ, սիրենք իրար։