Որոնում

186

1. Քրիստոսը մեզ կանչում է փրկության
Եվ հավիտենական խաղաղության,
Ինչ ես դանդաղում վերջին օրերում,
Դու, խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։

2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,
Այլ կորստից քեզ փրկել է ուզում,
Մի մերժիր այդ սիրո հրավերը,
Հիսուսի առջև բ ացիր քո սիրտը։

3. Այստեղ թշնամին մարդկային հոգու
Ուզում է, որ դու ապրես խավարում,
Բայց դեռ վառվում է փրկության լույսը,
Քեզ է կանչում  հավիտենությունը։

4. Գուցե հաճախ ինքդ էլ ես հասկանում,
Որ մեղքի կյանքն է քեզ ապականում,
Բայց դեռ անհոգության մեջ քնած ես
Եվ կործանման մասին մոռացել ես։

5. Ժամանակը շատ արագ է թռչում,
Իսկ Աստված քեզ փրկության է կանչում,
Ի՞նչ ես մտածում այս սուղ օրերում,
Դու, խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։