Որոնում

187

1. Աստված իմ, Քեզ եմ սիրում, Դու գիտես՝
Քեզ եմ միշտ ծառայել ուզում,
Բայց ես մեծ կարիքով դիմում եմ Քեզ,
Օգնիր ինձ այս մեծ պայքարում։

Դու իմ միակ հույսն ես,
Իմ ուրախությունն ես,
Դու իմ Տեր ու Փրկիչ,
Միայն Դու և միայն Դու։
           Դու կյանքի աղբյուր ես,
Զորության աղբյուր ես,             
Դու իմ Տեր ու Փրկիչ,              
Միայն Դու։                                                 

2. Իմ այս ճամփան փշոտ ու նեղ է,
Իմ կյանքը տառապանք է, վիշտ,
Եվ առաջին սերս պաղել է,
Ով Աստված, վերափոխիր ինձ։

3. Երբ փորձության մեջ ընկնեմ հանկարծ,
Մեծ դժվարությունների մեջ,
Տուր, որ Քեզ փառաբանեմ սրտանց
Ամեն մի պարագայի մեջ։