Որոնում

190

      ПВ 343
1. Ինչպես երկնքում սուրբ հրեշտակները
Երգում են հնչեղ ձայնով,
Այդպես հնչում է փրկության լուրը
Աստծո մեծ զորությունով։

      Լսի՛ր ու պահի՛ր (2)
      Խոսքն Ավետարանի՝
      Լուրն Աստծո փրկության,
      Աստծո սիրո մասին
      Եվ Նրա ողորմության։

2. Բարի Աստված սիրում է բոլորին
Եվ պարգևում Իր սերը,
Ուզում է փրկել մեղավորներին.
Այդ է ավետում լուրը։

3. Մարդկային մեղավոր հոգիներին
Աստված այնպես է սիրել,
Որ մեղքերի մեջ տառապողներին
Որդու մահով է գնել։

4. Բոլոր հոգնած, բեռնավորվածներին
Տիրոջ մոտ մեծ հանգիստ կա,
Բոլոր զղջացող մոլորվածներին
Դեպի կյանք ճանապարհ կա։

5. Եթե ընդունես Ավետարանը,
Կցնծա ողջ երկինքը,
Եվ բոլոր սուրբերն ու հրեշտակները
Կօրհնեն Տիրոջ անունը։