Որոնում

192

1. Կքալեի տրտմագին, հոգիս՝ ճնշված,
Բայց երջանիկ եմ հիմա մեջն Իր բազկաց,
Օրնիբուն զվարթ երգեր ցնծությամբ կերգեմ,
Զի երկնի Արքային հետ միշտ կքալեմ։

Մեծ Արքային հետ, ալելուիա՜,
Մեծ Արքային հետ, փա՜ ռք Նորա,
Ալ չեմ թափառիր. տուն մը ունիմ վերին,
Քալեմ, խոսիմ հետն Արքային։

2. Տարիներով շղթայված էի մեղքով,
Չէր կրնար զիս սփոփել աշխարհս իրմով,
Բայց հիմա թռչունի պես ուրախ կերգեմ,
Զի  Արքայիս հետ միշտ ազատ կքալեմ։

3. Ով Հոգի, որ հուսահատ կպայքարիս,
Ջանա` Հիսուսն քո կյանքիդ մեջ ընդունիս,
Փրկության ցնծություն պիտ բերե քեզի,
Արքային հետ քալե դուն միշտ մեջն լույսի։