Որոնում

198

1. Գողգոթայի սարը ելա երազում,
Տեր Հիսուսի խաչին հասա փափագով,
Քրիստոսի ամեն մի վերքից արնածոր
Սեր էր կաթում, սիրտը լցնում իմ անզոր:

2. Այդ տեսնելով՝ չէի կարող համբերել,
Ոտքերն ընկա ու սկսեցի համբուրել,
Մեծ կարոտով Տիրոջն այնպես փարվեցի,
Ինձ թվաց, թե Խաչյալի հետ ձուլվեցի:

3. Լույս սկսեց ճառագել իմ մարմինը,
Ինձ հեղել էր Տիրոջ քավիչ արյունը,
Հենց այդ պահից Տիրոջ սերը հասկացա,
Այդ սիրո մեջ հավերժ մնալ խոստացա:

4. Էլ ոչ ահ կար, ոչ էլ մահ կար ինձ համար,
Էլ ոչ ցավ կար, ոչ էլ տանջանք ինձ համար,
Հավերժական փրկությանը փաթաթված՝
Երկինքների երկնից էի նայում ցած: