Որոնում

201

1. Բեթլեհեմի վրա (մեծ աստղ փայլեց),
Այստեղ կույս Մարիամը (մի որդի ծնեց),
Նրան փաթաթեցին, մսուրում դրեցին,
Այսպես աշխարհ եկավ Աստծո Որդին:

2. Փրկիչն աշխարհ եկավ (մարդկային տեսքով):
Եվ հրեշտակների ցնծության երգով
Հրեշտակներն են երգում, հովիվներն են լսում,
Իսկ երեք մոգերը Բեթլեհեմ են գնում:

3. Նրանց հայտնվել էր (Աստծո խորանը)
Եվ գոմի մսուրում՝ (փոքրիկ մանուկը),
Հովսեփն ու Մարիամը նրա մոտ կանգնած
Եվ փոքրիկ մանուկն էլ ձեռքերը պարզած:

4. Հովսեփին հրեշտակը (հայտնեց երազով),
Որ Հիսուս մանուկին (տանի Եգիպտոս):
Հովսեփը վերցրեց մորն ու մանուկին
Եվ փախավ Եգիպտոս գիշերվա կեսին:

5. Իսկ չար Հերովդեսը (անչափ բարկացավ),
Որ Հիսուս Քրիստոսը (լույս աշխարհ եկավ),
Ուղարկեց զորքերը դեպի Բեթլեհեմ
Եվ հրամայեց մանուկներին կոտորել:

6. Հերովդես հրամայեց (գտնել Քրիստոսին),
Եթե ոչ՝ կոտորել (ողջ մանուկներին):
Օ՜, որքա՜ն մանուկներ նրանք կոտորեցին,
Չար Հերովդեսի կամքը կատարեցին:

7. Աստված հզոր ձեռքով (Հիսուսին պահեց)
Եվ Նրան ապահով (Գալիլեա բերեց):
Հիսուսը մեծացավ Աստծո շնորհքով,
Փրկիչ դարձավ մարդկանց Իր հոժար կամքով:

8 Աստծո Որդի, նայիր (հիմա մեզ վրա),
Դու Փրկիչ աշխարհի, (Արքա հավիտյան),
Ուղարկիր երկնքից պարգևդ սիրո,
Որ հավիտյան Քեզ հետ ապրենք Քո փառքով: