Որոնում

203

1. Տե՜ր Հիսուս, Աստծո Գառ,
Փառք Քեզ, իմ Արարիչ,
Հավիտյան, Անսահման, Օրհնյալ,
Դու Խաչվեցիր, մեզ փրկեցիր,
Սուրբ արյունդ Դու հեղեցիր։
Լցրո՛ւ մեզ Սուրբ Հոգով։

     Պաշտում եմ Քեզ,
     Հիսո՛ւս, Աստծո Որդի,
     Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
     Մեծարում եմ Քեզ,
     Հիսո՛ւս, Տեր ու Փրկիչ,
     Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։

2. Տե՜ր, կուզեմ խոնարհվել,
Ոտքերիդ մոտ հանգչել,
Կյանքս Քեզ ընծայել ընդմիշտ՝
Հավատալով Քո Սուրբ Խոսքին,
Կյանքով, գործով, էությունով,
Անունը Քո դավանելով։