Որոնում

206

1. Դուք այսօր ընտրել եք նեղ ճամփան ձեր կյանքում,
Ցանկացել եք երկուսով սիրով քայլել,
Դուք գիտեք, որ միշտ չեն այդ ճանապարհին
Հոտավետ ծաղիկներ հանդիպում։

     Կյանքն ապրելը արտ չէ՝ անց կենաս,
     Կյանքն ապրելը գետ չէ, որ լողաս,
     Կյանքն ապրել, Քրիստոսի հետ քայլել,
     Ցնծությունն ու ցավը երկուսով տանել։

2. Հաճախ արցունքներ կթափվեն ձեր աչքերից,
Կթվա ամեն բան հակառակ,
Կա շատ բան, որ կախված է հենց ձեզանից,
Դիմե՛ք Հիսուսին դուք համարձակ:

3. Եթե Քրիստոսը լինի միշտ ձեր կյանքում,
Սերը կպատի ձեզ հավիտյան,
Որքան էլ դժվար լինի ձեզ պայքարում,
Պահպանե՛ք այդ սերը միության։

4. Որպեսզի երջանիկ լինեք ձեր կյանքում,
Կա կանոն, որ պետք է պահպանեք,
Ինչպես Հիսուսը, դուք էլ միմյանց սիրե՛ք,
Սիրով միմյանց բազում մեղքերը ծածկեք։

Youtube ♪♫ ➤