Որոնում

208

1. Սա ի՜նչ սիրուն խնջույք է,
Ի՜նչ ուրախ հավաքույթ է,
Փոքրիկ նմուշն է երկնքի:

     Հարսը պատրաստ է, ո՜վ Տեր,
     Շուտով եկո՛ւր գնանք, Տե՜ր,
     Հավիտյան լինենք իրար հետ: (2)

2. Նայե՛ք, փեսան ուրախ է,
Որ իր հարսը պատրաստ է
Եվ իր սպիտակ զգեստը հագած:

     Մեր հարսը շատ սիրուն է,
     Հեզ ու խոնարհ հոգով է`
     Հնազանդ Սառայի նման: (2)

3. Փեսան սիրում է հարսին,
Նրա սերն է երկնային`
Անսահման սերն աստվածային:

4. Թող լցվեն ձեր կյանքի մեջ
Պտուղները երկնային,
Ապրեք` սիրելով Քրիստոսին: (2)