Որոնում

212

1. Ամեն տեղ կերթամ ես Տեր Հիսուսի հետ,
Ամեն տեղ կապահովե զիս Նա հավետ,
Առանց Իրեն ոչ մեկ տեղ կըլլամ ուրախ,
Ամեն տեղ Հիսուսի հետ կերթամ անվախ։

Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,
Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով։

2. Երբ Տէրոջ հետ եմ, մեկու ես չեմ կարոտ,
Բարեկամք երբ զիս լքեն, Հիսուս է մոտ,
Թե բաժինս ըլլա վայր մը տառապանաց,
Հիսուսով այնտեղն իսկ կըլլա տուն փառաց։

3. Ամեն տեղ ես Տէրոջմով ննջել կրնամ,
Թե ըլլա, որ հոս աչքերս ալ չբանամ,
Բայց Տէրոջ փողին ձայնեն երբ արթննամ,
Հիսուսի պայծառ դեմքեն պիտ կշտանամ։