Որոնում

213

1. Դու իմ ամուր ժայռ ու ապավեն,
Դու իմ կարոտ սրտի փափագ ու բարձր Վեմ,
Անունդ, երբ շուրթերիցս է հնչում,
Հույս է սփռում, սեր ավետում,
Ջարդված սրտեր նորոգում:
Թող Քո Հոգու գետը բարձրանա,
Սուրբ օծությամբ ողջ էությունս լիանա:
Եվ իմ հոգին երգի քո փառքը հավիտյան,
Որ Դու ես միակ ճամփան:

            Որքա˜ն ուզում եմ մոտենալ Քեզ, իմ Արքա,
            Զգալ Քո ջերմ շունչը ու սերը անսահման,
            Քոնն է ողջ փառքը, Դու ես իմ կյանքը
            Եվ հույսը հավիստյան:
            Երկրպագում եմ, ողջ սրտով գովում եմ Քեզ,
            Փառք եմ տալիս Քեզ, որ այսօր ապրում եմ ես,
            Դու իմ սփոփանքն ես, սպեղանին` հոգուս,
            Իմ Տեր, փրկիչ Հիսուս:  
             

2. Քեզ, ես միայն Քեզ եմ դավանում,
Որ ողջ իմ կյանքը լոկ Քեզ է պատկանում,
Սիրում եմ , սիրո խոսքեր եմ Քեզ ասում,
Քեզ եմ պաշտում, Քեզ հավատում
Եվ կյանքս Քեզ նվիրում:
Քո մեծ տեսիլքով պիտ ընթանամ,
Քո Սուրբ Հոգով պիտի լցվեմ ու զորանամ
Եվ բոլորին պիտի պատմեմ ես Քո մասին
Ու հասնեմ փառքիդ լույսին: