Որոնում

214

1. Ով որ ուզում է երկինք բարձրանալ,
Պիտի Հիսուսի միջով անց կենա,
Պիտի հաղորդ լինի Տիրոջ ցավերին,
Որ սուրբ քաղաքում Նրան միանա:

     Թող զնգան զանգերը ցնծության,
     Թող հնչե շեփորը հաղթության,
     Աղոթք բարձրացրեք փառաբանության`
     Հանուն Սուրբ Հոգու երկրպագության:

2. Հիսուսն է դուռը հոգու փրկության,
Նա է նեղ ճամփան հավիտենության,
Ով Տիրոջ կամքին կհնազանդվի,
Սուրբ ժառանգության պսակը կառնի:

3. Աստծո Խոսքի մեջ միաբանվեցե՛ք,
Հնազանդությամբ դուք խոնարհվեցե՛ք,
Տերը գալիս է, գոտեպնդվեցե՛ք,
Ավել բեռներից ձերբազատվեցե՛ք: