Որոնում

215

1. Շուրջս խավար է, աղոտ է լույսը,
Մութի մեջ սիրտս տխուր է, տխուր,
Երկնային Փրկիչ, Դու ես իմ հույսը,
Այս խավար ժամին Քո լույսը ինձ տուր։(2)

2. Բարեկամներից հեռու եմ, հեռու,
Դու ես ինձ մոտիկ, Բարեկամ հզոր,
Սիրտս տխուր է մահու չափ,տրտում,
Ապավեն եղիր, Փրկիչ իմ հզոր։(2)

3. Ինձ շրջապատող գայլերն ամեհի
Սպառնում են իրենց սուր ժանիքներով,
Ուզում են անձս մատնել կորստի,
Փրկիր ինձ, փրկիր զորեղ բազուկով։(2)

4. Չարի խորհրդով անխղճորեն, բիրտ,
Խորամանկության մութ ճամփաներով
Ուզում են ջնջել խոսքդ ճշմարիտ,
Փրկելու կգաս զորեղ բազուկով։(2)