Որոնում

216

1. Ինչպե՜ս եմ ես ուզում թռչել երկինք,
Քեզ մոտ լինել, Աստվա՛ծ իմ,
Միայն խնդրում եմ զորացրու Դու ինձ,
Խաղաղություն տուր սրտիս։

Դու ես միայն աղբյուր կյանքիս,
Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։

2. Հաճախ տրտմությամբ լցվում է հոգիս,
Ուրախությունս՝ պակասում,
Միայն Քեզ մոտ եմ գտնում ես հանգիստ,
Եվ սիրտս Քեզ է սպասում։

3. Ցավն է ծեծում երիտասարդ կուրծքս,
Խաղաղություն չեմ գտնում,
Այստեղ միայն արցունք է տեսածս,
Տանջվում եմ և տառապում։

4. Իմ հոգին կարոտ է հանգստության
Օթևանում երկնային,
Տե՛ր Հիսուս, եղի՛ր Դու ինձ պահապան
Եվ ինձ հասցրու սուրբ կյանքին։