Որոնում

217

1. Եթե դժվարության հանդիպես
Կամ թե մարդկանցից արհամարհվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
       Եթե ծաղիկները թառամեն,
       Եվ տերևները ծառից թափվեն,
       Իսկ սրտումդ կրակը հանգչի,
       Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։

2. Թե էլ արևը քեզ չփայլի,
Եվ կյանքիդ օրերը խավարեն,
Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ,
Մի՛ մեղադրիր ոչ ոքի երբեք։
       Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,
       Այլ միայն սուր քարեր հանդիպեն,
       Իմ եղբա՛յր, այս խոսքը դու հիշիր.
       Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։

3. Եթե դու մենակ ես ու լքված,
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի՛ մեղադրիր։
       Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,
       Ուրախության հույսը կտրվի,
       Այս խոսքերը դու սրտիդ մեջ դի՛ր,
       Երբեք ոչ ոքի մի մեղադրիր։

4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ
Եվ հանկարծ դրժի իր երդումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի՛ մեղադրիր։
       Որովհետև Հիսուս Քրիստոսը
       Ներում է բոլորիս մեղքերը,
       Հայացքդ միայն Նրան ուղղի՛ր
       Եվ Նրա նման դու էլ ների՛ր։

5. Թե ուզում ես երջանիկ լինել
Եվ մարդկանց օրինակ ծառայել,
Այդ դեպքում պետք է այսպես անել՝
Ամենից առաջ քեզ մեղադրել։
       Քանզի Հիսուսը, մեզ սիրելով,
       Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
       Խաչի վրա մեզ համար զոհվեց,
       Ինձ և քեզ թողություն պարգևեց։